Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այս տարի կազմակերպությունում նախագահում է Հայաստանը, եւ ՀԱՊԿ խորհրդի նախագահ Ս. Սարգսյանը Ն. Բորդյուժայի հետ քննարկել է հերթական գագաթնաժողովի նախապատրաստման, օրակարգի ձեւավորման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` մեր երկրի ղեկավարը կարևորել է ՀԱՊԿ գործունեության մշտական կատարելագործումը և նշել, որ այն թույլ կտա ավելի արդյունավետ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: «Հենց այդ նպատակին էր ուղղված Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների`անցյալ տարվա դեկտեմբերին Ղազախստանում կայացած ոչ պաշտոնական հանդիպումը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։ ՀԱՊԿ գործունեության առանցքային ուղղություն համարելով ռազմական-քաղաքական փոխգործակցությունը, նա ասել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը համատեղ աշխատանքը կոորդինացնելու, գործակցության ներուժն ավելի լիարժեք ու արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:
Կողմերը քննարկել են նաև Կազմակերպության առջև ծառացած հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել