«Հայկական ժամանակ». դիմի-չդիմի
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կարող է հայտնվել անհարմար վիճակում՝ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման հարցը քննարկելու առաջարկով վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմելու պատճառով:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ըստ էության հայտարարել է, որ կառավարությունը չի պատրաստվում քննարկել Մարտիրոսյանին պաշտոնանկ անելու հարցը: «ՀԺ»-ն հիշեցնում է, որ Գավառի քաղաքապետը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբայրն է: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել իրենց երրորդ եղբոր որդիներին սպանության փորձ կատարելուց հետո իրավապահներից թաքցնելու մեղադրանքով: Գավառի քաղաքապետը համաձայնվել էր, որ իր նկատմամբ գործը կարճվի համաներման հիմքով, այսպիսով, փաստորեն մեղավոր ճանաչելով ինքն իրեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել