HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ազատության վարկանիշը նվազել է

Պարզել է «Freedom House» կազմակերպությունը, որը երեկ հրապարակել է անցյալ տարվա արդյունքներն ամփոփող «Ազատությունն աշխարհում» զեկույցը։ Ըստ դրա՝ համաշխարհային կտրվածքով ազատության վարկանիշը խիստ անկում է ապրել հատկապես «նախկին ԽՍՀՄ հանրապետություններում` բացառությամբ Բալթյան երկրների, եւ մի շարք աֆրիկյան երկրներում»: Զեկույցի հեղինակների կարծիքով` «Հայաստանում քաղաքական իրավունքի վարկանիշն ընկել է այն պատճառով, որ քաղաքական ընդդիմության դեմ խոչընդոտներ են ստեղծվել նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ինչպես նաեւ բռնություն է կիրառվել ցուցարարներին ցրելու համար ու բանտարկվել է ավելի քան 100 մարդ»: Ի հետեւանք` մեր երկիրը հանգրվանել է «դեղին գոտում», որտեղ գտնվող երկրները, ըստ «Freedom House»-ի, դիտվում են իբրեւ «մասամբ ազատ»: Մեր տարածաշրջանում նույն կարգավիճակն է ստացել նաեւ Վրաստանը: Իսկ Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Բելառուսը հայտնվել են «ոչ ազատ» երկրների ցուցակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter