HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ` պաշտպանության նախարարությունում

Այսօր Պաշտպանության նախարարությունում, Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, գումարվել է Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 20-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների կազմակերպաման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել են միջոցառումների նախապատրաստական աշխատանքների եւ դրա շրջանակներում  Հայաստան կատարվելիք այցերի մանրամասները: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամլո գրասենյակը: Հաստատվել է իրականացվելիք հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը նախատեսում է ցուցահանդես` «Աֆղանական պատերազմը» խորագրով, հանդիպումներ զինծառայողների, ռազմամարզական վարժարանների սաների, հանրակրթական դպրոցների ուսուցչական կոլեկտիվների եւ աշակերտների հետ: Նախատեսվում է նաեւ աֆղանական պատերազմի և արցախյան ազատամարտի վետերանների համատեղ այցելություններ մայրաքաղաքում, մարզային կենտրոններում եւ համայնքներում պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձաններին, «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ «Հաղթանակ» զբոսայգի: Կկազմակերպվեն արխիվային տեսաֆիլմերի և տեսանյութերի ցուցադրություն, համերգային միջոցառումներ, սուրբ պատարագի մատուցում սբ. Գ. Լուսավորիչ եկեղեցում, ինչպես նաև հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Սեյրան Օհանյանն ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը` նշելով, որ դրանք նպաստում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter