HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

VHS ֆորմատը դուրս է գալիս շրջանառությունից

Վերջին խոշոր մատակարարող ընկերությունը հրաժարվել է արտադրել VHS ֆորմատի տեսաերիզներ: Դրանց ամբողջապես փոխարինելու են եկել DVD ֆորմատի սկավառակները: 2008թ.-ի հոկտեմբերին Ֆլորիդայի Distribution Video Audio (DVA) պահեստից դուրս է բերվել տեսաերիզների վերջին խմբաքանակը, տեղեկացնում է techradar.com կայքէջը: DVA ընկերությունը ամենավերջին խոշոր մատակարարողն էր, որի ղեկավարությունը հայտարարել է արտադրության կանգնեցման մասին: «Այդ ֆորմատը մահացած է: Եվ այս խմբաքանակի ծնունդը կլինի վերջինը,-հայտարարել է ընկերության ղեկավար Ռայան Քագլերը,-մեզ մնացել է միայն իրացնել պահեստում մնացած արտադրությունը»: DVA-ն ունի իրացման լայն շրջանակ: Նրա արտադրամասերից դուրս եկած տեսաերիզները իրացվում էին Միացյալ Նահանգների փոքր և միջին ցանցերի տարբեր խանութներում, գրադարաններում, տուրիստական ընկերություններում և նույնիսկ զինվորական բազաներում: Ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ վերջին երկու տարում իրենց հաջողվել է իրացնել 4 մլն տեսաերիզ, որից մոտ 2 մլն-ը դեռ ամերիկյան խանութների դարակներում կա, իսկ դա, ըստ ընկերության ղեկավարների, շատ քիչ է: VHS (Video Home System) ֆորմատը ստեղծվել է 1976 թ.-ին JVC ընկերության կողմից: Նույն տարում Եվրոպայում և Ասիայում ի հայտ եկան առաջին երիզները, իսկ հաջորդ տարում` ԱՄՆ-ում: VHS-ի շնորհիվ մարդիկ կարողացան ֆիլմերը դիտել հենց իրենց տներում: VSH-ի համար շրջադարձային էին 12 տարի առաջ դուրս եկած DVD ֆորմատի սկավառակները: 2003թ.-ին DVD ֆորմատի ֆիլմերի վարձույթը գերազանցեց VSH-ի ֆիլմերի վարձույթի թիվը: Իսկ դրանից երեք տարի անց կինոթատրոնների  մեծ մասը հրաժարվեց VHS կրիչն օգտագործելուց: VSH ֆորմատով վերջին` «Բռնության պատմություն» ֆիլմը թողարկվել է 2006թ.-ին: Սակայն DVD ֆորմատին էլ մնացել է քիչ ժամանակ: Փորձագետները նշում են, որ մի քանի տարի անց DVD-ին կփոխարինի Blu-ray սերնդի նոր ֆորմատը: Այս մասին տեղեկացնում է www.cnews.ru <http://www.cnews.ru> կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter