Արցախում վերաբացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակը
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2009 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվելիք ծրագրերին: Այս մասին հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել մոտակա մեկ ամսվա ընթացքում Արցախում հիմնադրամի գրասենյակի աշխատանքները սկսելու կապակցությամբ՝ դա համարելով հետագա գործունեության արդյունավետությունը եւ օպերատիվությունը բարձրացնելու կարեւոր գործոն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները` հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել