HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ն մեկնաբանել է «Հետքում» տպագրված նամակը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը «Փորձեք ընդունելություն խնդրել նախարարի մոտ» նամակի կապակցությամբ

Հայտնում եմ, որ «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում ս.թ. հուլիսի 21-ին տպագրված «Փորձեք նախարարի մոտ ընդունելություն խնդրել» նամակի կապակցությամբ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է հետևյալը. նամակի ներքոստորագրյալ Վաչագան Ալոյանը, Վրեժ Հարությունյանը, Սերյոժա Մանուկյանը, Սոնա Աղաջանյանը, Գուրգեն Բաբայանը վերջին 3 տարում պաշտպանության նախարարի մոտ ընդունելության համար հերթագրված քաղաքացիների ցուցակում բացակայում են: Այդ անունները կրող որևէ քաղաքացի 2010-2011 թթ. ընթացքում պաշտպանության նախարարին երբևէ գրավոր չի դիմել: Այդ անունները կրող որևէ քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարությունում բնակարանային հաշվառման մեջ չի գտնվում:

Տարօրինակ է, թե ինչպես կարելի է կեղծանունների հետևում թաքնվելով մեղադրական նամակ գրել` առանց իրավական և բարոյական հիմքերի: Ինչպես կարելի է դժգոհել` նախարարի մոտ ընդունելություն չունենալուց, եթե ընդունելության համար անգամ չես դիմել:

Պաշտպանության նախարարը յուրաքանչյուր ամիս ընդունում է մի քանի տասնյակ քաղաքացիների (ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, զինծառայողների հարազատներ, պահեստազորի սպաներ), լսում նրանց խնդիրները և հնարավորության սահմաններում լուծում դրանք:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter