HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որտե՞ղ են հանդիպելու նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հունվարի 20-ին կժամանեն Երեւան: Այս լուրն այսօր հաստատել է նաեւ ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայությունը: Ավելի վաղ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել էր, որ միջնորդները Բաքվում կլինեն հունվարի 19-ին: «Կախված քննարկումներից` հուսով ենք, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել հունվարի վերջին օրերի ընթացքում», - ասել էր Բրայզան: Իսկ նրա ռուս գործընկեր Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ Շվեյցարական Դավոսում` Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, որը կանցկացվի հունվարի 28-ից փետրվարի 1-ը: Մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ, ինչպես նաեւ հայկական PanARMENIAN.Net գործակալությունը, վկայակոչելով իրենց անանուն աղբյուրներին, այսօր տեղեկացրել են, որ հենց Դավոսում էլ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւնը կբանակցեն ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: «Այս պահին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահների միջև առաջիկա հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա: Սակայն, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացն ինքնին ենթադրում է հանդիպումներ, այդ թվում` նաև նախագահների մակարդակով»,- մեկնաբանելով տարածված լուրերը` ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter