Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի դեսպանին
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին։ Այս մասին հայտնում է նախագահի մամլո ծառայությունը։
Աղբյուրի հավաստմամբ` ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների ռազմավարական կարևոր նշանակությունը՝ կողմերը գոհունակությամբ փաստել են դրանց բնականոն զարգացումը, երկու երկրների կայուն և հուսալի գործընկերությունը։
Կարեն Կարապետյանը հատկապես կարևորել է էներգետիկայի ոլորտում իրականացվող և իրականացվելիք ծրագրերի արդյունավետ ընթացքն, ինչպես նաև անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթուղու, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման նախագծերին։
Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների միջև արտաքին ապրանքաշրջանառություն ծավալները դեռևս փոքր են, թեև հնարավորություններն ու չօգտագործված ներուժը բավական մեծ են, և այս խնդիրները պետք է լինեն տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովների ուշադրության կենտրոնում։ Կարապետյանը հատկապես մեծ նշանակություն է տվել շուկաների թափանցիկության խնդրին` ընդգծելով իրանական շուկաներ հայկական ապրանքների մուտքի համար մատչելի պայմանների ստեղծումը։ Վերջինս կարեւորել է նաև բեռնափոխադրումների համար առաջացող հնարավոր խոչընդոտների արագ հաղթահարումը։
Զրուցակիցներն առաջնային են համարվել նաև երկու երկրների տարածքային առանձին միավորների միջև հորիզոնական կապերի ակտիվացման, ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ աշխատանքները, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել