HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գեւորգյանը հանդիպել է Ռաս ալ-Խայմայի թագաժառանգին

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Ռաս ալ-Խայմա Էմիրություն եւ հանդիպել թագաժառանգին: Քննարկվել են զբոսաշրջության եւ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը ծանոթացել է նաեւ Ռաս ալ-Խայմա Էմիրության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին: Այս մասին հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: 2007 թ. Հայաստանի կառավարության եւ Ռաս ալ-Խայմա Էմիրության միջեւ ստորագրվել էր տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Էմիրության կողմից արդեն իսկ Հայաստանում մեկնարկել են ներդրումային ծրագրեր հանքարդյունաբերության, զբոսաշրջության եւ անշարժ գույքի զարգացման ոլորտներում: Ռաս ալ-Խայմայում Արմեն Գեւորգյանն այցելել է նաեւ հախճապակու արտադրության տարածաշրջանում ամենամեծ «RAK ceramics» գործարան, ծանոթացել արտադրանքին: Քննարկվել են գործարանի արտադրանքը Հայաստանում եւ ԱՊՀ-ում ներկայացնելու, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում որոշ ապրանքատեսակների արտադրություն ծավալելու հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter