Բնապահպանական հեծանվաերթ
Թեղուտի անտառների պաշտպանության շարժումը բնասերներին, առողջ ապրելակերպի կողմնակիցներին, հեծանվորդներին և հեծանվասերներին եւ բոլոր ցանկացողներին հրավիրում է մասնակցելու Երևանում կայանալիք հեծանվաերթին: Այն կմերկնարկի հունվարի 17-ին, ժամը`13:00-ին Մատենադարանի շենքի մոտից:
Թեղուտի անտառների պաշտպանության շարժման տարածած հաղորդագրության մեջ նշված է անեւ. որ «երթը կգլխավորի և կվարի պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամվել Հովհաննիսյանը` իր եռանիվ հեծանվակառք ռիկշայով: Ռիկշայի միջից հնչող ռիթմիկ և ջերմացնող երաժշտությունը կուղեկցի մեզ ամբողջ երթի ընթացքում:
Մասնակիցներին կբաժանվեն կանաչ գլխակապեր, կկրենք բնապահպանական կոչերով պաստառներ, ընթացքում կըմպենք հայկական լեռնաթուրմային թեյեր և անտառային հյութեր. Երեկոյան բոլոր մասնակիցներին սպասվում էկզոտիկ թեյերի հաճելի հյուրասիրություն:
Թեղուտի անտառների պաշտպանության շարժման առաքելությունն է փրկել Թեղուտի չնաշխարհիկ բնությունը կործանումից, պահպանել Հայաստանի առանց այն էլ սակավաթիվ անտառները, իրազեկել հասարակությանը հանքի շահագործման վտանգավոր հետևանքների մասին:
Ս.թ. Հունվարի 17-ի հեծանվաերթի միջոցով նշում ենք Թեղուտի անտառների պաշտպանությանն տարելիցը և ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ մեծ եռանդով,հաստատակամությամբ, նոր ուժերով շարունակելու ենք մեր առողջ պայքարը….. Կոչ ենք անում միանալ մեզ հանուն կյանքի, հանուն լինելիության»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել