Հ. Աբրահամյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին:
Ինչպես տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 թվականին Ազգային ժողովի և Եվրախորհրդի համագործակցությանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բազմաթիվ ծրագրեր ու մեծ անելիքներ կան այս տարում: Նա անդրադարձել է նաև ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցին Հայաստան` նշելով մեր երկրին առնչվող ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի կատարման ուղղությամբ արված քայլերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել