HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Վերահսկիչ պալատն արձանագրել է խախտումներ վարկային ծրագրերում

ԱԺ Վերահսկիչ պալատը  «Նավթ» արդյուանահանող երկրների կազմակերպության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային  հիմնադրամի աջակցությամբ իրականացվող  Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման վարկային ծրագրերի ոլորտում արձանագրվել է երեք խոշոր խախտում, որից առաջին խախտումը շուրջ 90 մլն դրամի է. «Եթե շատ դեպքերում վարկային ծրագրերն ազատվում են ԱԱՀ-ից, ապա այս դեպքում ազատված  չէին եւ պետք է վճարեին պետական բյուջե, ինչը չեն արել»: 14.8 մլն դրամ խախտում  էլ գրանցվել է  Շենիկ համայնքի գազաֆիկացման գործում, սակայն ընկերությունը պարտավորվել է մինչեւ փետրվարի վերջ ավարտել աշխատանքներ: Երրորդ խախտումն էլ 17 մլն է կազմել. «Խնդիրն առաջացել է Գորիսի մայր ջրատարի կառուցման առումով, երկու կազմակերպություններ շահել են մրցույթը, կատարել են աշխատանքը, սակայն մի կազմակերպությունն աշխատանքը իրականացրել է x գումարով, իսկ մյուսը  x+y գումարով»: Գրանցվել է 11 մլն դրամի ավել ծախս: Քննարկված մյուս երկու ծրագրերը ` Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման եւ Պատվարների անվտանգության երկրորդ ծրագիրը,  որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի աջակցությամբ, շարունակական ծրագրեր են, սակայն Վերահսկիչ պալատի կողմից իրականացվել են ընթացիկ ուսումնասիրություններ, որոնց արդյունքներն ամփոփ կներկայացվեն ծրագրի ավարտից հետո: «Պատվարների անվտանգության ծրագրում գրանցվել է 5, 7 մլն դրամի խախտում, եւ անհասկանալի է թե ծրագիրն իրականացնող «Աստղիկ-5» կազմակերպությունը, ինչպես է հաղթել մրցույթում, երբ ուներ 4,7 մլն դրամ»,-ասաց Իշխան Զաքարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter