HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զինամթերք տրամադրելու մասին տեղեկատվությունը

Ռուսաստանի կողմից Հայաստանին զինամթերք տրամադրելու տեղեկատվությունն առաջին հրապարակել է ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը, որը հղում է կատարել ՌԴ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Ալ. Պետրուտինի խոսքերը, որն իբրև թե հաստատել է Հայաստանին ռուսական զինտեխնիկայի փոխանցման փաստը` հիմնավորելով այն արդեն առկա համաձայնությամբ: Այսօր ՌԴ պաշտպանության նախարարը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանը Հայաստանին անհատույց տրամադրել է 800 մլն դոլարի զինտեխնիկա: Ադրբեջանական www.day.az  պարբերականը գրում է, որ Հայաստանում` Գյումրիում տեղակայված ռուսական 102 զինվորական բազայից հայկական զորամասեր է տեղափոխվել մոտ 800 մլն դոլարի զինտեխնիկա: Ըստ www.grani.ru  կայքէջի ՌԴ ՊՆ նախարարության մամուլի ղեկվարի ժամանակավոր պաշտանակատար գնդապետ Ալ. Դրոբիշեւսկին լրագրողների ասել է, որ ռուսական պաշտպանության կորպուսը ստացել է ադրբեջանական գործընկերների հարցումը հայկական տարածքում տեղակայված զորամիավորումների զինտեխնիկայի մասին, և այժմ այդ հարցման պատասխանը պատրաստման գործընթացում է: «Ոչ մի հաստատում այն փաստին, որ Ռուսաստանը Հայաստանին զենք է փոխանցում, չկա: Մենք նմանատիպ տեղեկատվության հայտնվելը գնահատում ենք որպես սադրանք»,-ասել է Ալ. Դրոբիշեւսկին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter