HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ժառանգություն խմբակցությունը խանգարու՞մ է ԱԺ նիստերը

«Մինչ այսօր Ժառանգություն խմբակցությունը Ազգային Ժողովի աշխատանքներին որևէ օգուտ, բացի խանգարելուց, չի տվել»,- նման հայտարարություն արեց ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը Դե ֆակտո ակումբում այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով` իրենք ընդլայնել են խորհրդարանական ընդդիմության իրավունքները, տվել են նրանց մի շարք արտոնություններ, որից նրանք հրաժարվում են, այսինքն` «ինչ անում ես նրանց համար, չեն ընդունում»: Ուստի Ժառանգության այն հայտարարությունը, որ խմբակցությունը կարող է վայր դնել իր մանդատները, չի օգնի և չի խանգարի ԱԺ-ի աշխատանքին, թեեւ շատ հաճելի կլինի, որ «Ժառանգությունը մնա իր տեղում և շարունակի աշխատել, բայց իր գործունեությունը տեղափոխի ավելի կառուցողական ռելսերի վրա»: Կառուցողական ռելսեր ասելով` պատգամավորը նկատի ունի, որ «երբ մի օրենք է ներկայացվում, թող այդ օրենքը այնպես քննադատեն, այնպիսի փոփոխությունների առաջարկներ անեն, որ դա լինի կառուցողական օրենքի բարելավման նպատակով»: Մինչդեռ նրանք, Ռ. Պետրոսյանի խոսքերով, չնայած ինտելեկտուալ պատգամավորներ են, բայց իրենց ինտելեկտը օգտագործում են միայն քննադատելու համար: Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, թե Ժառանգության առաջարկները մեծամասամբ չեն ընդունվում կոալիցիոն մեծամասնության կողմից, Ռ. Պետրոսյանը խիստ մասնավոր օրինակ բերեց` նշելով, որ օրենքներից մեկի նախագծում Ստեփան Սաֆարյանի առաջարկը մասնակիորեն ընդունվել է: Պատգամավորի խոսքերով` եթե նրանք փաստահավաք խմբից էլ այժմ դուրս գան, նրանց մասնակցության չափով կպակասի այն համաժողովրդական վստահությունը, որ այսօր ունի փաստահավաք խումբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter