HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւանում ջրահեղձ լինելուց փրկել են Իրանի քաղաքացուն

Երեկ՝ ժամը 16.15-ի սահմաններում, Սևանա լճի «Լուսաբաց» լողափից մոտ 3 մ հեռավորության վրա ջրային փրկարարները նկատել են, որ քաղաքացի է ջրահեղձ լինում: Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1987 թ. ծնված Ռամին Ուրուման Ռահիմին, որին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է Սևան քաղաքի հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ԱԳՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter