HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրճատումները շարունակվում են

Ըստ Արմենիան Քափր Փրոգրամ(ACP) ընկերության ընդհանուր հարցերով վարչության  պետ Անդրանիկ Ղամբարյանի` ընկերությունում  2008թ նոյեմբերի սկզբին աշխատել են 1044 աշխատողներ: Ալավերդու հանքերի  եւ ֆաբրիկայի փակման պատճառով աշխատանքից կրճատվել են 291 աշխատողներ, որոնցից 150-ին աշխատանք են առաջարկել Դրմբոնում:  Առաջարկն ընդունել եւ Ղարաբաղ են մեկնել 108-ը, մնացածներին` 141 կրճատված աշխատողներին,  2 ամսով,  սահմանված նվազագույն 25 000 դրամ աշխատավարձով եւ 6 000 դրամ սննդի գումարով տեղավորվել են աշխատանքի ընկերությունում: 2009թ հունվարի 1-ի դրությամբ Արմենիան Քափր Փրոգրամ ընկերությունում մնացել են 705 աշխատողներ, որոնցից 64-ը  հունվարի 10-12-ը  ազատվեցին աշխատանքից: Ընկերությունում այսօրվա դրությամբ աշխատում են 640 աշխատողներ, որոնց հետ աշխատանքային պայմանագրերը կնքված են եղել մինչեւ փետրվարի 15-ը եւ մարտի 12-ը, սակայն դեկտեմբերի 28-ին Վալերի Մեժլումյանը հայտարարեց, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի դադարեցումը հետաձգվում է մինչեւ ապրիլի մեկը. «Այդ մարդկանց աշխատանքային խնդիրները կլուծվեն ապրիլի մեկից հետո»,-հայտնեց Անդրանիկ Ղամբարյանը: Նա նաեւ հայտնեց, որ «Վալեքս Գրուպ»-ին պատկանող Մարգահովիտ գյուղի հանքավայրից աշխատանքից կրճատվել են 47 աշխատողներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter