Հայ Ազգային կոնգրեսի հայտարարությունը
«Բանտախցերում քաղբանտարկյալներին ծեծի առիթով բարձրացված բողոքի ալիքը մեղմելու եւ այդ փաստերով քրեական գործեր հարուցելու պահանջը շրջանցելու համար, Արդարադատութան նախարարությունը, այսպես կոչված, «ծառայողական քննություն» նշանակեց: Ի սկզբանե պարզ էր, որ դրա նպատակը կատարված խայտառակ հանցագործությունը կոծկելն էր: Եւ ահա իշխանությունը հայտարարում է, թե քաղբանտարկյալներից առնվազն երկուսի նկատմամբ մեր մատնանշած բռնությունների դեպքերը չեն համապատասխանում իրականությանը, որ Գեւորգ Մանուկյանը ու Արմեն Խուրշուդյանը ժխտում են դա: Բայց ահա նրանք իրենց այցելած Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին եւ Ժառանգության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին ու Անահիտ Բախշյանին կրկին հայտնել են, որ իրենց նկատմամբ իրոք բռնություններ են գործադրվել: Այսինքն, ինչպես եւ ենթադրելի էր, վարչախումբն այս ընթացքում զբաղված է եղել ոչ թե ծառայողական քննությամբ, այլ ահաբեկման նոր մեթոդների գործադրմամբ փորձ է արել կոծկել կատարված փաստերը, թույլ չտալ դրանց հրապարակումը: Սրանով մեկ անգամ եւս ապացուցվում է նաեւ, թե խոշտանգումների ինչպիսի ստորագույն ու անբարոյական միջոցներ են գործադրվել ու գործադրվում քաղբանտարկյալներից ներման խնդրագրեր կորզելու համար: Մենք դատապարտում ենք քաղբանտարկյալների նկատմամբ այս հանցագործ վերաբերմունքը եւ պահանջում անհապաղ պատասխանատվության կանչել դրանց հեղինակներին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել