HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Գալուստ Սահակյանը դեմ է 10 հոգու ձայնով երկրի ճակատագիր որոշելուն

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը  այսօր Իրավունք դե ֆակտո ակումբում քննադատել է   ԵԽԽՎ-ի գործունեությունը: Բանախոսը գտնում է, որ չի կարելի 15 հոգով հավաքվել եւ 10 հոգու ձայնով էլ մի ամբողջ երկրի ճակատագիր որոշել։ ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ ԵԽԽՎ-ն պետք է  փոխի իր գործունեության սցենարները, քանի որ «մեզ համար ընդունելի չեն»։ Գ. Սահակյանը, անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարություններին, նշել է, որ կեղծ են այն մոտեցումները, թե ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվելը Հայաստանի  համար ոչ մի նշանակություն չունի։ Սակայն պատգամավորը նաեւ գտնում է, որ «մենք ինքնիշխան պետություն ենք և պարտավոր ենք ու կարող ենք մեր ներքին հարցերն ինքնես լուծել»: Գ. Սահակյանը գտնում է, որ ԵԽԽՎ բանաձևերի պահանջները մեծամասամբ իրականացված են եւ հաճելի կլիներ պատժամիջոցների չարժանանալ: Խմբակցության ղեկավարը, սակայն, երբեք եվրոպական արժեքների  համար  չի ստորադասի երկրի անվտանգությունը։ ՀՀԿ փոխնախագահը շահագրգռված չէ հանդիպել եվրոպական համազեկուցողների հետ եւ նման հանդիպում էլ  նախատեսված չէ։ Դավիթ Հարությունյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հանելու մասին հարցին էլ Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ կուսակցությունում նման քննարկման  դրված չէ։  Նա պաշտպանել է Դավիթ Հարությունյանին եւ ասել, թե նման խոսակցությունները տհաճ ու տխուր են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter