Թունավորվել են դեղերից
Օգոստոսի 4-ին՝ ժամը 11.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.40-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 1/2 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ 2007 թ. ծնված Դավիթ Խաչատրյանը, ով ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:
Նույն օրը՝ ժամը 14.40-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.20-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Պ. Սևակ փողոցի թիվ 88 շենքի 313-րդ բնակարանի բնակիչ 1968 թ. ծնված Մարինա Հակոբյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել