Ով է ուզում Հայաստանում գունավոր հեղափոխություն անել
Գալուստ Սահակյանը Իրավունք դե ֆակտո ակումբում այսօր ասաց, թե եվրոպական արժեքների համար չի ստորադասի երկրի անվտանգությունը։ Լրագրողները փորձեցին պարզել, թե ինչ անվտանգության մասին է խոսքը, իսկ Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե խոսքը գունավոր հեղափոխության մասին է, որը Հայաստանում փորձում էին կազմակերպել ընդդիմության միջոցով, իսկ քանի որ ծրագրավորածը չի իրականացվել, ընդդիմության մասին մտածում են:
Միթե Գ. Սահակյանը նկատի ունի Եվրախորհրդին: Գ. Սահակյանը ուղղակի պատասխան չտվեց, միայն կրկնեց, թե «դրանք ինչ-որ ուժեր են, որոնք ինչ-որ ուժերի միջոցով Հայաստանում ցանկանում էին գունավոր հեղափոխություն իրականացնել»:
Գ. Սահակյանը անդրադարձավ նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը, թե Հայաստանը ժողովրդավարության առումով հետամնաց երկիր է:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ Վահան Հովհաննիսյանը բառը ճիշտ չի օգտագործել: Բանախոսը գտնում է, որ հետամնաց` նշանակում է անգիտակից, բանականությունից դուրս, ուստի ժողովրդավարությունը չի կարող դիտարկվել հետամնացության կամ առաջընթացի դաշտում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել