Մի նամակի պատմություն
ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադաձավ ԱԺ նախագահի անունից կազմված և ԵԽԽՎ խորհրդարանների ղեկավարներին ուղարկված տառասխալներով նամակին: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարներին հղել է նամակ, որով խնդրում էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանին չզրկել ձայնի իրավունքից:
Ըստ բանախոսի` տառասխալներով նամակ գրելու համար պետք է լինեն պատժվողներ: Իսկ պատժվողներ արդեն կան` աշխատանքից ազատվել են խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը եւ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Ադամյանը: Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչ կապ ունի միջադեպի հետ աշխատակազմի ղեկավարը, իսկ Գալուստ Սահակյանը փարատեց բոլոր կասկածները, որոնք ենթադրում էին, թե աշխատակազմի ղեկավարին գործից ազատելը նախօրոք էր ծրագրված եւ այժմ համապատասխան պահն էր: Բանախոսը գտնում է, որ ԱԺ նախագահը ինչ-որ մեկին աշխատանքից ազատելու համար պատճառներ չի որոնում. «Աշխատակազմի ղեկավարի գործունեությամբ են պայմանավորված ցանկացած տիպի փոխհարաբերությունները»:
ՀՀԿ փոխնախագահը ողջունում է գաղափարը` նամակով դիմել մյուս երկրների խորհրդարանների ղեկավարներին։ Իսկ ինքը նամակի տեքստի կազմմանն ու ուղարկմանը չի մասնակցել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել