Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի ծավալները նվազում են
Եվրոպական երկրներում, այդ թվում նաև ԵՄ մուտք գործած նոր երկրներում, մարդատար ավտոմեքենաների վաճառքի ծավալները նվազել են 17.8 %-ով` համեմատած 2007թ.-ի դեկտեմբերի տվյալներին: Այս մասին ասվում է Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի հրապարակած հաշվետվության մեջ:
Նոյեմբեր ամսին եվրոպական շուկայում վաճառվել է 932.53 հազար մարդատար ավտոմեքենա, որը 26 %-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ:
Համաձայն www.rbc.ru կայքի` 2008թ.-ի ընթացքում ԵՄ երկրներում մարդատար ավտոմեքենանաերի վաճառքը 2007թ-ի համեմատ նվազել է 7.8 %-ով և կազմել 14 մլն 712 հազար 158 մեքենա: Այս ցուցանիշը վերջին 15 տարվա պատմության մեջ ամենանվազն է: 1999թ.-ից այս կողմ նման արագ նվազման ցուցանիշ դեռ չէր գրանցվել:
Փորձագետների կարծիքով, մինչև 2010 թվականը ավտոշուկայի աշխուժացում չի սպասվում: Եվրոպական ավտոշուկայում տիրող իրավիճակը մեծ մասամբ կախված է ԱՄՆ-ի վիճակից, ուր համաշխարհային ճգնաժամը սնանկացման վտանգի տակ է դրել ամենախոշոր ավտոարտադրողներին:
Որոշ ժամանակ առաջ ամերիկյան Ford ընկերությունը պաշտոնապես հայտարարեց շվեդական իր դուստր Volvo ընկերությունից բաժանվելու մասին: Ընկերությունը գումար չունի այն այլևս ֆինանսավորելու: Իրավիճակը ավելի է խորացրել վերջին մի քանի տարիների ընթացքում: Ֆինանսական որոշակի խնդիրներ ունենալու պատճառով Fordr-ը ստիպված է եղել բաժանվել եվրոպական մի քանի «լյուկս» կարգի հզոր բրենդներից:
Դեկտեմբերի կեսերին իտալական Fiat ավտոկոնցեռնը որոշում ընդունեց մեկ ամիս դադարեցնել իր բոլոր գործարանների աշխատանքը: 48 հազար աշխատակիցներ արձակուրդ գնացին, որը պետք է ավարտվեր 2009թ. հունվարի 12-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել