HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ մեկ ահաբեկիչը ջիհադ է հայտարարել Իսրայելին

15_01-ben_ladenՈւսամա Բեն Լադենը Իսրայելին հայտարարել է ջիհադ(սրբազան պատերազմ) Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողությունների համար: Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը: Ուսամա Բեն Լադենը այդ մասին հայտարարել է տեսաձայնագրության միջոցով, որը տեղադրվել է այսօր որոշ կայքերում:Իր ուղերձում «թիվ մեկ ահաբեկիչը» նաեւ դատապարտել է արաբական երկրների կառավարություններին իրենց քաղաքացիների գործունեությանը խոչընդոտելու համար: Վերլուծաբանները ասում են, թե նման հայտարարությունը վտանգի տակ է դնում իսրայելցիների անվտանգությունն ամբողջ աշխարհում, քանի որ այժմ նրանք կդառնան ահաբեկիչների թիրախը: Հիշեցնենք, որ ռազմական գործողությունները Իսրայելը ձեռնարկել է ընդդեմ  Գազայի հատվածում գործող «Համաս» խմբավորման: Երկու շաբաթից ավելի տեւող պատերազմը, ըստ վերջին տվյալների, խլել է մոտ 1000 պաղեստինցու կյանք, մոտ 4 հազար մարդ վիրավորվել է, ընդ որում տուժածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Պատերազմի ընթացքում 13 իսրայելցի է սպանվել, որից 10-ը` զինծառայող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter