HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է ընտանեկան նպաստի եւ միանվագ օգնության վճարման չափը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը` ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով 2009թ. պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցները։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո գրասենյակը: Որոշմամբ ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը սահմանվել է 30.00 միավոր, ընտանեկան նպաստի բազային մասը` 10 հազար դրամ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50 հազար դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաեւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամ, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18 հազար դրամ։ Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը սահմանվել է 250 հազար դրամ, զոհված` «Մարտական խաչ» 1-ին աստիճանի եւ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեատրված անձի ընտանիքի նպաստի չափը` համապատասխանաբար 150 հազար եւ 100 հազար դրամ։ Սահմանվել են նաեւ երեխաներին տրվող հավելումների տարբերակման միավորները, տարբերակված հավելումների, միանվագ դրամական օգնության, ինչպես նաեւ հրատապ օգնության, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակման պայմաններն ու վճարման ժամկետները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter