Սահմանվել է գործադիր մարմինների այս տարվա գերակա խնդիրները
Գործադիրն այսօր հաստատել է կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ հանրապետական գործադիր մարմինների գերակա խնդիրները։ Կառավարության կայքէջի հաղորդմամբ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամսյակում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում` 2009թ. գործունեության ծրագրի կատարման մասին։ Հանձնարարվել է նաեւ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում ներկայացնել տեղեկանք տվյալ եռամսյակում ներառված գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել