Սահմանափակումը վերացվել է
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին կառավարությունն այսօր տվել է հավանություն, եւ այն կներկայացվի Ազգայի ժողովի քննարկմանը։ Այս մասին հայտնում է կառավարության կայքէջը:
Նախագծով առաջարկվում է վերացնել բուհերում կրթությունն ընդհատած նախկին ուսանողների` իրենց ուսանողական իրավունքների վերականգնման համար 10 տարվա սահմանափակումը եւ սահմանել, որ 10 տարուց ավելի ժամկետով կրթությունն ընդհատած նախկին սովորողը կարող է վերականգնվել համապատասխան (ոչ ավարտական) կուրսում, եթե առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել