HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ ԱԺ Պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին

Հարգելի Պարոն Պատգամավոր, Արձագանքելով Ձեր կողմից հունվարի 14-ին արված հայտարարությանն այն մասին, որ «Եվրախորհուրդը գերազանցել է իր լիազորությունները Հայաստանի նկատմամբ և շարունակվելու դեպքում Հայաստանը կհրաժարվի Եվրոխորհրդի անդամակցությունից»,- հայտնում եմ իմ խորը հիասթափությունը և վրդովմունքը: Հարգելով Ձեր կուսակցությունը և Ձեզ` ցանկանում եմ խնդրել այլևս հանդես չգալ մեր պետության անունից հրապարակայնորեն` հատկապես եթե խոսքը վերաբերում է երկրի համար կարևորագույն և ռազմավարական նշանակություն ունեցող հարցերին: Քաղաքական գործչի, հատկապես պատգամավորի, ցանկացած հայտարարություն պետք է բխի իր պետության և ժողովրդի շահերից և ոչ թե հակառակը: Որոշ պարզաբանումներ. Ա) Եվրոպայի Խորհուրդը մի համայնք է, որին անդամակցում են այն պետությունները, որոնք ժողովրդավարական են, այսինքն կառվարվում են ժողովրդի կողմից, և որոնք չեն հանդուրժում մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ իրականացված խախտումները: Հունվարի 26-ի ԵԽԽՎ-ի նիստի հայաստանյան պատվիրակությանը ձայնից զրկելու տրամաբանությունը հետևյալն է. ԵԽ ցանկացած անդամ պետությունուն ունի քվեարկության իրավունք, որի միջոցով ստեղծվում են ողջ Եվրոպայի համար կարևորագույն օրենսդրական փաստաթղթեր և ժողովրդավարական պետությունները չպետք է տուժեն պակաս քաղաքական հասունություն ունեցող երկրների մասնակցությունից այդ քվեարկությունների արդյունքում: Սա նշանակում է, որ Հայաստանը իր ներկայությամբ ԵԽ-ում, որոշումների կայացման գործընթացում իրականացնում է գործողություններ, որոնք ուղղակիորեն կամ ոչ-ուղղակիորեն ազդեցություն են ունենում մնացած Եվրոպական երկրիների վրա: Այսինքն, մեր պատվիրակությունը երբեմն կայացնում է որոշում այն մասին թե «ինչպես պետք է ապրեն Գերմանացիները, Ռուսները, Ֆրանսիացիները և այլոք», հետևաբար եթե առաջանում են նախանշաններ, որ այդ պատվիրակությունը չի ներկայացնում ժողովրդավարական երկիր, ապա այդ պատվիրակությունը` ելնոլով համայնքային շահերից, դուրս է մղվում որոշումների կայացման գործընթացից: Բ) Վստահ եմ որ տեղյաք եք, որ տրանսֆորմացիոն պետությունները, ինչպիսին է նաև Հայաստանը ժամանակ առ ժամանակ ունենում են խնդիրներ ժողովրդավարական կառավարման հետ: Մեր եվրոպացի գործընկերները, այս «ճնշմամբ» փորձում են մեր երիտասարդ պետությանը «ուղղորդել»: Իդեպ դրանք նույն այն պետություններն են, որոնք հանիսանում են մեր երկրի հիմնական առևտրային գործընկերները, դոնորները կամ այն գործընկերները, որոնց դիմում ենք մենք, եթե ուզում ենք որ ճանաչվի հայոց ցեղասպանության հարցը, կամ հայանպաստ լուծում ստանա Ղարաբաղյան խնդիրը և այլն: (Գ) Կամա թե ակամա, Դուք Ձեր հայտարարությամբ պաշտպանում եք ադրբեջանցի հարևանների դիրքորոշումը այն մասին, որ Հայաստանը եվրոպական պետություն չէ, և Հայաստանին պետք է զրկել ԵԽ անդամակցությունից: Այս համատեքստում նկատում եմ նաև, որ Ձեր և Ձեր գործընկեր պարոն Գալուստ Սահակյանի այս կապակցությամբ արված հայտարարությունները ինձ հիշացնում է Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցություններում Վարչապետ Էրդողանի և Նախագահ Գյուլի դիվանագիտական ոճը, որոնք շատ անհաջող տեղայնացրել եք Հայաստանի վրա: (Դ) Ինձ զարմացնում է նաև, որ Դուք ԵԽ կանոնների Հայատանյան օրենսդրությանը ներդաշնակեցումը դիտարկում եք իբրև պարտականությունների կատարում և «լավություն Եվրոպային»: Այս առիթով, ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր երկիրը այդ ամենը իրականացնում է ելնելով իր քաղաքացիների պատմամշակութային և արժեքային պատկանելիությունից և ազգային շահերից: (Ե) ԵԽ անդամակցությունը Հայաստանի եվրոպական լինելու թերևս հիմնարար և հիմնավոր փաստարկ է և որևէ պետության եվրոպական լինելու սահմանումը սկսվում է ԵԽ անդամ լինելուց: Ամենայն հարգանքով, պարոն Պատգամավոր, հասկանում եմ նաև Ձեզ, քանի որ Դուք և Ձեր տեսակատները կիսողները ավելի հաջողակ կլինեն, եթե մեր երկիրը լինի ավտորիտար կամ տոտալիտար: Սակայն, թույլ տվեք հիասթափեցնել, Հայաստանը երբևիցէ չի դադարի լինել ԵԽ անդամ և եթե մեր պատվիրակությանը զրկեն քվեարկելու իրավունքից, ապա դա կլինի խիստ ժամանակավոր: Բարեբախտաբար, Դուք Ձեր հայտարարությամբ ևս մեկ անգամ ապացուցում եք, որ հայաստանյան քաղաքական համակարգը ունի սերնդափոխության կարիք: Ձեր, Վիկտոր Ենգիբարյան Հայաստանի Եվրոպական Շարժում, Նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter