Սգո երթ
Այս օրերին լրանում է 1990թ. հունվարին Բաքվի հայության հանդեպ կատարված եղեռնագործության հերթական տարելիցը: Այդ կապակցությամբ “Փախստականները և միջազգային իրավունքը” ՔՀՑ-ն ս/թ հունվարի 19-ին ժամը 13.00-ին նախաձեռնել է սգո երթ դեպի Ծիծեռնակաբերդի hուշահամալիրի տարածքում գտնվող Բաքվի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը:
Սգո երթը կմեկնարկի Ծիծեռնակաբերդի ստորոտից (Կիևյան կամուրջի սկզբնամաս): Երթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 52-91-49 հեռախոսահամարով` 13.00-ից մինչև 17.00:
«Փախստականները եւ միջազգային իրավունքը»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել