HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողություն նոտարական գրասենյակից

Երեկ առավոտյան նոտար Աիդա Աբրահամյանն ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ Կենտրոն տարածքի նոտարական գրասենյակից կատարվել է գողություն: «Պարզվել է, որ հունվարի 13-ի ժամը 18.00-ից մինչեւ հունվարի 14-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նոտարի աշխատասենյակի պատուհանը բացելու միջոցով գողացել են համակարգչի երկու մոնիթոր եւ 50.000 դրամ` պատճառելով 250.000 դրամի վնաս: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter