HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ-մեկու դանակահարել են

Երեկ Վարդենիսի հիվանդանոց են տեղափոխվել 15-ամյա Էդվարդ Ա.-ն ձախ ազդրի կտրված վերքով, եւ 24-ամյա Ալիկ Մ.-ն` դեմքի ու ձախ դաստակի սալջարդ վերքերով: Նույն օրը Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած-թափանցող վերքով իրենց մոտ է տեղափոխվել 17 տարեկան Ներսես Ե.-ն: «Մեկնած օպերատիվ խմբին Էդվարդ Ա.-ի հորեղբայրը` 36-ամյա Արմեն Ա.-ն, հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Ռոմանի փողոցում վիճաբանության ժամանակ Էդվարդ Ա.-ն, Ալիկ Մ.-ն եւ Ներսես Ե.-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել են միմյանց եւ պատճառել նշված վնասվածքները: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter