HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Բաղդասարյանը ԵԽԽՎ-ից ակնկալում է «ավելի հավասարակշռված դիրքորոշում»

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին այսօր ընդունել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Զրուցակիցները քննարկել են ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի կատարմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում ազգային անվտանգության խորհրդի մամլո գրասենյակը: Աղբյուրի հաղորդմամբ` Բաղդասարյանն ասել է, որ 1609 և 1620 բանաձևերի կատարման ուղղությամբ էական աջընթաց է գրանցվել։ Հայաստանը որդեգրել է բարեփոխումների ուղին եւ իշխանությունների նպատակն այդ բարեփոխումները խորացնելն է։ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կարող է երկիրը դուրս հանել բարեփոխումների ուղուց, ուստի ԵԽԽՎ-ից ավելի հավասարակշռված դիրքորոշում է ակնկալվում։ Մասնավորապես` անհրաժեշտ է բարեփոխումների կոնկրետ առաջարկներ ձևակերպել` դրանց կատարման համար կոնկրետ ժամկետներ մատնանշելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter