Դեմոկրատները պահանջում են հակաճգնաժամային 825 միլիարդը
ԱՄՆ սենատը թույլատրեց Բարաք Օբամայի վարչակազմին օգտագործել 700 մլրդ դոլար արժողությամբ հակաճգնաժամային ֆինանսական փաթեթի երկրորդ կեսը: Բ. Օբամայի խոսքերով այդ փողերը պետք է ուղվեն հակաճգնաժամային ռեֆորմի իրականացմանը: Հիշեցնենք, որ դեմոկրատական կուսակցությունը հանդես է եկել հակաճգնաժամային նոր փաթեթով եւ պահանջել 825 մլրդ դոլար: Սակայն սենատում այն դեռ չի քննարկվել: Ապագա փոխնախագահ Ջո Բայդենը գտնում է, որ հակաճգնաժամային նոր փաթեթը պետք է հավանություն ստանա, քանի որ, ըստ նրա, երկրի տնտեսության վիճակը շատ ավելի վատ է, քան ենթադրվում էր նախկինում: Բայդենն ասել է.«Չկա այլ նպատակներ, բացի մեկից` ամերիկյան տնտեսությունը փրկել կոլապսից»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել