Նշանակվել են նոր դատավորներ
Նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեին ստորագրած հրամանագրով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներ են նշանակվել Համլետ Ասատրյանը, Ելիզավետա Դանիելյանն եւ Արթուր Պողոսյանը։ Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը:
Աղբյուրի փոխանցմամբ` նախագահ Սարգսյանինույն հրամանագրով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ են նշանակվել Սուրեն Անտոնյանը, Արտակ Բարսեղյանը, Մամիկոն Դրմեյանը, Էրնա Հայրինյանը, Անատոլի Մաթևոսյանը, Տիգրան Պետրոսյանն եւ Ելենա Սողոմանյանը։
Ավելի վաղ նշանակված անձինք զբաղեցրել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի, Վերաքննիչ քրեական դատարանի, Հյուսիսային և Հարավային քաղաքացիական դատարանի դատավորների և նախագահների պաշտոնները։
Անցյալ տարվա հունվարի 1-ից Հայաստանի Վճռաբեկ դատարանն ուներ 8 դատավոր։ Սակայն նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց Դատական օրենսգրքում, ինչի արդյունքում դատավորների թիվը 8-ից դարձավ 17: Այս տարվա հունվարի 12-ին ավելացված հաստիքների համար թեկնածուներ Սերժ Սարգսյանին առաջարկել էր Արդարադատության խորհրդը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել