HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արմեն Մարտիրոսյան. «Առանց ապացուցողական հիմքի քաղաքական դատավարություն է»

«Ժառանգություն» խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր Դե ֆակտո ակումբում այսպես է որակել «Յոթի գործի» դատավարությունը: Ա. Մարտիրոսյանը այսպես արտահայտվելու առիթ ունի իր հետ կապված դրվագի մասով: Նա որպես տուժող է հանդես գալիս դատավարության ընթացքում. «Ինձ դանակահարողին չեն գտել, բայց որպես մեղադրյալ նշում են այդ  մարդկանց, ինչպես դա կարող է լինել»: Մեղադրվողների շարքում է Մյասնիկ Մալխասյանը, որի եղբայրը, ըստ Ա. Մարտիրոսյանի վկայության,  եւս վնասվել է շպրտվող քարերից. «Ինչպես կարող էր Մյասնիկ Մալխասյանը հրահրել անկարգություններ, երբ իր եղբայրները փորձում էին պաշտպանել ոստիկաններին պրովոկատորներից»: Իսկ Ա. Մարտիրոսյանը համոզված է, որ պրովոկատորներ եղել են. «Առանց ապացուցողական հիմքի քաղաքական դատավարություն է»: Ա. Մարտիրոսյանը անդրադարձավ նաեւ դատական նիստերի հետաձգմանը. «Եթե իշխանություններն ուզենային իսկապես դատավարությունը իրականացնել, կարող էին հանգիստ կիրառել Ջհանգիրյանի դատի փորձը, երբ սկզբից դատավորն է գալիս, այնուհետեւ` Ջհանգիրյանը»: Խմբակցության նախագահը նախ համոզված է, որ դատը իրականացնում են իրականում իշխանությունները, իսկ դատավարության հետաձգումը հիմք չունի, քանի որ մարդը կարող է իր խախտման համար պատժվել. «Ընդամենը մեկ անգամ է մարդը պատժվում խախտման համար, կարող էին տուգանք նշանակել կամ մեկ անգամ հետաձգել, այսինքն` գործը անձնավորվում է»: Դատը, ըստ բանախոսի, սկսեցին հետաձգել, երբ Գրիգոր Ոսկերչյանը ցանկացավ հայտարարել, որ իր նկատմամբ մեկուսարանում բռնություն է իրականացվել. «Այդ պահից սկսած ընկան իրենց թակարդը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter