HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ Սիսիանի նախկին քաղաքապետի դեմ

Սյունիքի մարզի դատախազությունում Սիսիանի քաղաքապետարանում կատարված մի քանի ապօրինությունների առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով: Դրա համար հիմք է հանդիսացել 2008թ. հոկտեմբերի 28-ին Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի կողմից Սիսիանի պոլիկլինիկայի շենքի օտարումը: 35 մլն դրամ կադաստրային արժեքով շենքը վաճառվել է 10 մլն դրամով: Վաճառքը կատարվել է առանց ավագանու որոշման, ինչը որակվել է իբրեւ Լ. Սարգսյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում: Նույն կարգով օտարվել է նաեւ քաղաքապետարանի ծառայողական մեքենան: Այս մասին տեղեկացնում է "Սյունյաց երկիր" պաշտոնաթերթը: Հավելենք, որ 2008թ. հոկտեմբերի 12-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Լավրենտ Սարգսյանը չի ընտրվել քաղաքապետ, իսկ նորընտիր քաղաքապետը պաշտոնը ստանձնել է 2008թ. նոյեմբերի 13-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter