HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիլարի Քլինթոնի թեկնածությունը հաստատվել է

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն 16 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է Հիլարի Քլինթոնի թեկնածությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: Նրա նշանակումն այդ պաշտոնում Սենատն ամբողջ կազմով կհաստատի հունվարի 20-ին` ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի երդմնակալությունից հետո: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» լրատվության ծառայությունը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանը նախագահական քարոզարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ «Օսմանյան կայսրությունում հայ բնակչության դեմ կազմակերպված եւ իրականացված ողբերգական իրադարձությունները պարտավորեցնում են Կոնգրեսին ու ԱՄՆ նախագահին ճանաչել եւ հիշել Հայոց ցեղասպանությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter