HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զարգացման հայկական գործակալությունը» գումարել է խորհրդի նիստ

16_01-adaԱյսօր կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Քննարկվել եւ հաստատվել է ընկերության 2009 թ. միջոցառումների ծրագիրը։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ` ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ներկայացնելով նախատեսված տարեկան միջոցառումները, նշել է, որ նախորդ նիստի հանձնարարականների արդյունքում միջոցառումների նկարագիրը վերանայվել է, եւ ծրագրում ներառվել են որոշակի միջոցառումներ, որոնց համար հստակ նշված են ակնկալվող արդյունքը, միջոցառման նպատակը եւ իրականացման պատասխանատուն։ Առաջարկվող փաստաթղթում ընդգրկված են նաեւ ներդրումային հետաքրքիր առաջարկներ, որոնք այնուհետ պետք է մշակվեն եւ ծրագրային տեսքի բերվեն։ Միջոցառումները, ըստ նրա, կիրականացվեն ներդրումների եւ արտահանման խթանման, գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման, ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարելավման եւ դրա զարգացմանն աջակցության նպատակներով։ Արտահանման խթանումը, ծրագրի համաձայն, նախատեսվում է իրականացնել արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների զարգացմանն ու շուկայավորման ծրագրերի մշակմանը եւ իրականացմանն աջակցելու, նոր արտահանման ծրագրերի ձեւավորման եւ իրականացման, ձեռնարկությունների արտահանման ներուժի գնահատման նպատակով տեղական շուկայի եւ ձեռնարկությունների, ինչպես նաեւ արտաքին շուկաների պահանջների ուսումնասիրության միջոցով։ ՀՀ գործարար եւ ներդրումային միջավայրի, ՏՏ ոլորտի բարելավման նպատակով ԶՀԳ գործադիր տնօրենի ներկայացմամբ, շարունակական աշխատանքներ կիրականացվեն գործարար եւ ՏՏ ոլորտի համայնքների, այդ թվում` աշխատանքային խմբերի հետ` առկա խնդիրների բացահայտման, դրանց վերացման հնարավորությունների գնահատման եւ համապատասխան առաջարկությունների մշակման, Գործարարության աջակցման եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդներում այդ ամենի քննարկման ու միջոցառումների հաստատման ուղղությամբ։ Նիստում քննարկվել եւ հաստատվել է նաեւ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2009 թ. ծախսերի նախահաշիվը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter