HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Յուրաքանչյուր վերաբնակ ընտանիքի կտրվի 1 մլն դրամ

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ազատյանն անդրադարձել է նաեւ վերաբնակեցման ոլորտին: Նա նշել է, որ համակարգում կառուցվածքային փոփոխություններից մեկն էլ այն է, որ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունը վերակազմավորվել է եւ 2008-ի հոկտեմբերի 1-ից գործում է նախարարության կազմում: «Այս 3 ամսիների ընթացքում մշակվել է վերաբնակեցման քաղաքականության հայեցակարգը, որը դեկտեմբերի 27-ին ներկայացվել է անվտանգության խորհրդի քննարկմանը: Այն հավանության է արժանացել եւ 2009-ին արդեն կյանքի կկոչվի եւ գործնական քայլեր կարվեն»,-տեղեկացրել է սոցապ նախարարը: Նա միաժամանակ նշել է, որ վերանայվելու են վերաբնակիչներին տրվող դրամական օգնության չափերը: Յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսվել է 1 մլն դրամի չափով գումար, իսկ գումարի հատկացման մեխանիզմների վերաբերյալ որոշման նախագիծը առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը: Նախարարի խոսքերով, կվերանայվի նաեւ վերաբնակեցվող գյուղերի աշխարհագրությունը: Անդրադառնալով ոլորտի բացթողումների մասին հարցին, նախարարը նշեց, որ պետք չէ մեղավորներ փնտրել, այլ անհրաժեշտ է նախանշել հետագա քայլերը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այս 3 ամիսների ընթացքում իրականացվել է ոլորտի վերլուծություն, ինչի մասին առաջիկայում հանդես կգան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter