Կապանցի ջրմուղագործները հրաժարվում են աշխատել
«Հայջրմուղկոյուղու» կառվարումը ստանձնած ֆրանսիական "Սոուր" կազմակերպության կառավարիչ Պատրիկ Լորենը, աշխատանքային այցով լինելով Սյունիքում, խուսափել է հանդիպել «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի աշխատակիցների հետ, ովեքր կեսօրին հրաժարվել են աշխատանքի գնալ: Ըստ բողոքողների` նրանք պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձի բարձրացում:
ՀԵՏՔ-ի հետ ունեցած հեռախոսազրույցում հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը նշեց, որ տեղյակ չէ բողոքի ակցիայից: Այնուամենայնիվ, ժամը 14.00-ի մոտակայքում նա զանգահարել է«Կապան» տեղամասի պետին ու խնդրել իր անունից հայտարարել շարունակել աշխատանքը: Ջիվան Մարգարյանը խոստացել է երկուշաբթի նորից գալ Կապան ու հանդիպել ձեռնարկության աշխատակիցների հետ` ճշտելու խնդիրները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել