HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Արման Մուսինյան. «Աշխարհում չկա մեկ այլ դատական գործ, որտեղ մեղադրյալները և տուժողները միասին լինեն` ընդդեմ մեղադրողների»

Այսօր այն բանից հետո, երբ հերթական անգամ հետաձգվել է «Յոթի գործ»-ի դատավարությունը մեղադրյալների կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառով, դատարանի մոտ հավաքված քաղաքացիները փորձել են անցնել փողոցը և երթով շարժվել դեպի դատախազության շենք, սակայն ոստիկանությունը օղակել է ժողովրդին և փորձել խոչընդոտել երթը, իսկ դիմադրողներն արժանացել են քաշքշոցների և հարվածների ոստիկանների կողմից: Այսօր Ուրբաթ ակումբում հրավիրված մամլո ասուլիս ժամանակ ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը, անդրադառնալով այս միջադեպին, ոստիկանների պահվածքը «լկտի» որակեց. «Սա հերթական ապացույցն է այն բանի, որ այս կրիմինալ իշխանությունը քաղաքական և իրավական ճանապարհներ չի ճանաչում, գիտի մեկ մեթոդ` դա բռնությունների մեթոդն է»: Պատասխանելով այն հարցին , թե ինչու մեղադրյալները ոտքի չեն կանգնում և թույլ չեն տալիս շարունակել դատը , եթե համոզված են, որ անմեղ են, Արման Մուսինյանն ասաց. «Քաղաքական բանտարկյալին դատ չկա, քանի որ նրան դատում են ոչ թե արած բանի, այլ որոշակի քաղաքական հայացքներ ունենալու համար»: Ըստ Մուսինյանի` իրենք հասել են իրենց գլխավոր նպատակին` և՛հայ հասարակությունը, և՛ միջազգային հանրությունը ընդունել է քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում: Դրա համար էլ, ըստ նրա, իշխանությունները շահագրգռված են ծածկադմփոցով արագ դատավարություն անցկացնել, որտեղ դատավճիռ կհայտարարեն և, ինչ-որ մեխանիզմներ որոնելով, այս գլխացավանքից կպրծնեն, բայց «Յոթի գործը» մնալու է իշխանությունների կոկորդին»: Ըստ Մուսինյանի`«Յոթի գործն» իր էությամբ «աննախադեպ է». «Աշխարհում դուք չեք գտնի մեկ գործ, որ մեղադրյալները և տուժող կողմը միասին լինեն` ընդդեմ մեղադրողների և դատավորների»: Ըստ մամլո խոսնակի` սա ցույց է տալիս, որ և՛ մեղադրողները, և՛ տուժողները, և՛ հասարակությունը վստահ են, որ կազմակերպիչները թաքցվում են, Հատուկ քննչական ծառայությունը և դատախազությունը զբաղվում են մարտի 1-ի գործի պարտակմամբ, իսկ մեր ընկերները քաղաքական վրիժառության համար դատապարտվում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter