Լավրովը Ադրբեջանին խնդրում է ներկայացնել փաստաթղթի պատճենը
Այսօր Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «իրենք ՊՆ Գլխավոր շտաբի հետ համատեղ հետաքննել են Հայաստանին ռուսական զենքի խոշոր առաքումների մասին ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկատվությունը, եւ նման տվյալները չեն հայտնաբերել»: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվել էր մի փաստաթուղթ, որտեղ թվարկվում էր հսկայական քանակի ռազմական տեխնիկա եւ գույք` 800 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ, որը Ռուսաստանը փոխանցել էր Հայաստանին:
«Մենք խնդրեցինք մեր ադրբեջանցի բարեկամներին ցույց տալ մեզ Հայաստանին զենք առաքելու վերաբերյալ փաստաթղթի պատճենը, քանի որ նման փաստաթուղթ իրականում գոյություն չունի: Երբ մեզ ցույց տան պատճենը, հասկանալի կլինի, գուցե փորձագիտական ստուգում անցկացնենք»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Նա միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը չի թաքցնում, թե ռազմատեխնիկական համագործակցության ինչ ծրագրեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Իսկ Ադրբեջանում հիանալի տեղեկացված են, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ-պետություն է եւ որպես այդպիսին ունի արտոնյալ պայմաններ` Ռուսաստանից զենք գնելու առումով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել