HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Նռանյան. «Կարեւոր է ճիշտ օգտագործել տեղական ներդրումները»

Ուրբաթ ակումբում ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը գտնում է, որ  եթե ԵԽԽՎ-ում Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից, ապա այդ փաստը տնտեսության վրա ամիջական ազդեցություն չի ունենա: Արա Նռանյանը խորհուրդ է տալիս մեր տնտեսական քաղաքականությունը չպայմանավորել Համաշխարհային բանկի կամ Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերով: Բանախոսը, անդրադառնալով ներդրումներին, ասաց, որ դրանց ազդեցությունը գերագնահատում ենք. «Կարեւոր են ոչ այնքան օտարերկրյա ներդրումները, որքան տեղականը: Մարդիկ այս վիճակում կարող են արտահանել»: Ա. Նռանյանը գտնում է, որ օտարերկրյա ներդրումները գնում են այն ոլորտենր, որոնք մեծ շահութաբերություն են ապահովում` սպասարկման ոլորտն է, շինարարությունն է. «Կարեւոր է ճիշտ օգտագործել տեղական ներդրումները, այսինքն ֆինանսական հոսքերը պետք է ճիշտ ուղղորդել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter