Ֆրանսիացին մխիթարեց Կապանի քաղաքապետին
Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը Հայջրմուղկոյուղու կառավարումը ստանձնած ֆրանսիական «Սոուր» կազմակերպության կառավարիչ Պատրիկ Լորենի հետ հունվարի 16-ին կայացած աշխատանքային հանդիպմանը, ի թիվս այլ խնդիրների, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կոյուղաջրերը թափվում են քաղաքի միջով հոսող Ողջի գետը: Ի զարմանս ներկաների` Պատրիկ Լորենը շատ հանգիստ է ընդունել այդ փաստը` նշելով, որ Հայաստանում չկան կոյուղու մաքրման կայաններ: «Երևանում էլ կոյուղաջրերը թափվում են Հրազդան գետը, այնպես որ դա ինձ համար նորություն չի»,-կապանցի իշխանավորներին մխիթարել է ֆրանսիացի պաշտոնյան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել