HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արա Նռանյանը վերլուծեց տնտեսական ճգնաժամի ազդեցությունը

Այսօր Ուրբաթ ակումբում ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը վերլուծեց տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Նա նախ ուշադրության հրավիրեց այն փաստին, որ տնտեսական ճգնաժամը հանգեցրեց նավթի գնի ավելի քան երեք անգամ անկմանը , ինչը կարեւոր է այն առումով, որ նվազում են տրանսպորտային ծախսերը. «Տրանսպորտային ծախսերը մեծ կշիռ են կազմում ապրանքների ներկրման եւ արտահանման փաթեթում, այս առումով տրանսպորտային ծախսերը պետք է նվազեն»: Ճգնաժամը, ըստ բանախոսի, Հայաստանի ներքին շուկայի եւ ներքին տնտեսական քաղաքականության առումով հանգեցրել է  դրական հետեւանքների. «Ազատվում ենք երկնիշ տնտեսական աճի մոլուցքից, ՀՅԴ-ն միշտ էլ նշել է, որ կարեւոր է ոչ թե տնտեսական աճի չափը, այլ` որակը»: Արա Նռանյանը ասում է, որ աշխարհում պարենային առումով ճգնաժամ չկա, որովհետեւ «այնքան վատ չէ ֆինանսատնտեսական վիճակը, որ աշխարհը մատնվի սովի: Այս առումով մենք ունենք մեծ ռեսուրս գյուղատնտեսության մասով, որը շատ չնչին ենք օգտագործում»: Սակայն ճգնաժամը խոչընդոտում է  թանկարժեք ապրանքների գնմանը` անշարժ գույք, էլեկտրոտեխնիկա. «Ճգնաժամի առաջացրած մյուս խնդիրը աշխատատեղերն են, ուստի մենք պետք է պահպանենք եւ ստեղծենք աշխատատեղեր»: Նման հնարավորություն, ըստ բանախոսի, կարող է տալ մարզերում փոքր արտադրությունների հիմնումը. «Մեր տնտեսությունն այսօր մեծապես կախված է ներմուծումից, իսկ մենք ասում ենք տեղական արտադրության խրախուսում, այս ճգնաժամը թույլ տվեց հասկանալ, որ խնդիրները հնարավոր են լուծել միայն այս եղանակով»: Ա. Նռանյանը հարց է տալիս, թե ինչու Հայաստանում ընդամենը երեք գարեջուր արտադրող ընկերություն կա, իսկ Գերմանիայում` ամեն գյուղում. «Մեր գարեջուր ներմուծողները միլիոնավոր դոլարներ աշխատեցին, կարող ենք խրախուսել, որպեսզի փոքրիկ արտադրություններ հիմնեն այստեղ, ինչը մրցակցություն կապահովի, նաեւ գումարները չենք ուղարկի դուրս»: Դոլարի նման կուրսի պայմաններում, ըստ բանախոսի, ներկրումը ավելի է հեշտանում, իսկ ճգնաժամը, ըստ պատգամավորի, ավելի է մեծացնելու ներկրման ծավալը Հայաստան. «Կառավարությունը պետք է գումարներ ուղղի ոչ թե դրամի փոխարժեքի պահպանմանը, այլ ուղղի իրական հատված` փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը»: Ա. Նռանյանը գտնում է, որ կառավարության նման օգնությունը կլուծի նաեւ աշխատատեղերի խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter