HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Պետական բյուջեն կարող է վերանայվել

ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը պետական բյուջեի վրա: Նա նշեց, որ պետական բյուջե գումարներ հավաքագրելու առումով լինելու են խնդիրներ: Սակայն բանախոսը խորհուրդ է տալիս խնդիրը չլուծել ի հաշիվ տնտեսության, նաեւ. "Միշտ տարին փակել ենք գերավճարներով, այս տարի էլ աննախադեպ գերավճարներ են հավաքվել: Հարկային մարմինները այս գումարները միշտ չեզոքացնում են հարկերի, տույժերի կամ տուգանքների կիրառման ճանապարհով, սակայն այս ճանապարհով գնալու դեպքում բիզնեսը կկանգնեցնենք, ինչն էլ կբերի աշխատատեղերի կրճատման": Բանախոսը հնարավոր է համարում, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում վերանայվի պետական բյուջեն. "Սակայն պետք չէ վախենալ ծախսերից, այլ պետք է դրանք կատարել համախառն պահանջարկի կատարման ոլորտում": Ա. Նռանյանը չի քննադատում կառավարությանը, քանի որ նախընտրում է օգնել խորհուրդներով: Այն փաստը, որ կառավարությունը բարձրացրեց հարկային բեռը, ըստ բանախոսի` տրամաբանություն ունի, քանի որ հարկային բեռն ավելանում է խաղատների, գազալցակայանների համար միայն. "Խնդիրը պլանային ցուցանիշներն են, շուտով հարկային մարմինների կողմից ստուգումներ կատարվելու են միայն ռիսկային ոլորտներում": Անդրադառնալով արտոնավճարներին` Ա. Նռանյանն ասաց, որ ընկերությունները, փաստորեն, ազատվել են հարկային պարտավորությունից, ինչը կարեւոր է քաշքշուկներից զերծ մնալու համար, ակցիզային վճարների առումով էլ է կատարվել ընտրություն` բնական հյութեր արտադրող ընկերություններն են, ալկոհոլ, հրուշակեղեն եւ ծխախոտ արտադրող ընկերությունները, որոնք Հայաստանում բավականին աշխատատեղեր են ապահովում, իսկ այդ ապրանքատեսակների մեծ չափերով ներկրումը հայաստանյան ընկերությունների համար կարող է կործանարար լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter