Ժառանգությունը պահանջում է անհապաղ քրեական գործ հարուցել
Ժառանգություն կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Անցած տարվա դեկտեմբերի 23-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում կալանավորների նկատմամբ բռնության դեպքի հետ կապված Ժառանգություն խմբակցության պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի եւ իրավապաշտպան տարբեր հասարակական կազմակերպությունների այցելությունները վկայում են բռնության աղաղակող փաստերի մասին: Այդ կապակցությամբ, ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարը հանձնարարել էր անցկացնել ծառայողական քննություն, ինչը եւ ներկայում իրականացվում է:
Ժառանգություն խմբակցությունը լրջորեն մտահոգված է կատարվող բռնությունների եւ նմանատիպ անօրինականությունների փաստով եւ ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է անհապաղ քրեական գործ հարուցել վերը նշված բռնության դեպքերի առնչությամբ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել