Երեխային առեւանգել են
Երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 36-ամյա Հասմիկ Հ.-ն` հաղորդելով, որ հունվարի 11-ին, ժամը 19.00-ին, իր բնակարանում ոմն Աննա 170 հազար ԱՄՆ դոլար պարտք ու պահանջի շուրջ վիճաբանել է իր հետ, ապա բռնի ուժով առեւանգել որդուն` 7-ամյա Ռազմիկ Հ.-ին ու սպառնացել, որ մինչեւ հունվարի 15-ի ժամը 15.00-ն գումարը չվերադարձնելու դեպքում երեխային կվնասի:
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռազմիկ Հ.-ին առեւանգել է 40-ամյա Ծաղիկ Պ.-ն: Նույն օրը, ժամը 19.30-ին, Բուդաղյան փողոցի թիվ 12 տնից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել Ծաղիկ Պ.-ն, 19-ամյա Տաթեւ Պ.-ն, 40-ամյա Ոսկան Պ.-ն, 32-ամյա Արտակ Մ.-ն, 51-ամյա Բեգլար Մ.-ն եւ 24-ամյա Մովսես Շ.-ն: Նշված հասցեում գտնվել է նաեւ Ռազմիկ Հ.-ն, որը հանձնվել է ծնողներին: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել