Յուրացրել են կենսաթոշակները
Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները պարզել են, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ուսանողական հանրակացարանի բնակիչներ Շիրակ Բ.-ն, Լիաննա Գ.-ն, Մանուշակ Գ.-ն, Աննա Մ.-ն եւ Մոլդովական փողոցի 108 շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ Նիկոլայ Ա.-ն երկար ժամանակ բացակայել են Հայաստանից: Սակայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական վճարման ծառայության «Խորհրդային 1» տեղամասի տեսուչ, 50-ամյա Ռոբերտ Հ.-ն, վճարման ցուցակներում նշված 5 անձանց անվան դիմաց դնելով իր ստորագրությունը, յուրացրել է նրանց կենսաթոշակները` ավելի քան 140 հազար դրամի չափով:
Պարզվել է նաեւ, որ վճարման ցուցակներում տարբեր անձանց անվան դիմաց դնելով իրենց ստորագրությունները` նրանց կենսաթոշակները յուրացրել են նույն տեղամասի տեսուչներ` 46-ամյա Կարեն Ե.-ն` 253.281 դրամի, 44-ամյա Ստեփան Մ.-ն` 887.778 դրամի, 56-ամյա Զոհրաբ Ա.-ն` 171.376 դրամի, Աշոտ Ե.-ն` 3.470.841 դրամի եւ 62 տարեկան Վոլոդյա Բ.-ն` 484.397 դրամի չափերով:
«Ռոբերտ Հ.-ի, Կարեն Ե.-ի, Ստեփան Մ.-ի, Զոհրաբ Ա.-ի, Աշոտ Ե.-ի եւ Վոլոդյա Բ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել