HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շաբաթօրյակ Ալավերդիում. քաղաքից 14 մեքենա աղբ է դուրս բերվել

Այսօր Ալավերդիում քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ: Շաբաթօրյակին մասնակցում էին քաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատանքային կոլեկտիվները: Նրանք մաքրեցին իրենց աշխատասենյակները, հիմնարկ-ձեռնարկությունների բակերը և պուրակները:

Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները մաքրեցին նաեւ Եղեռնի պուրակը: Ալավերդու քոլեջի 40-ից ավելի ուսանողներ կենցաղային աղբից մաքրեցին Ալավերդու միջնադարյան հնագույն պատմամշակութային հուշարձաններից մեկը' Քարե կամուրջը:

 Ինչպես «Հետքին» տեղեկացրին շաբաթօրյակի պատասխանատուները, շաբաթօրյակին մասնակցել են Ալավերդու քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների ավելի քան 300 աշխատողներ:

Շաբաթօրյակին մասնակից քաղաքի մյուս հիմնարկների աշխատողների հաշվառում չէր կատարվել: Շաբաթօրյակի ընթացքում քաղաքից հանվել է 14 ավտոմեքենա աղբ: Շաբաթօրյակին չէին մասնակցում Ալավերդու բնակելի շենքների բնակիչները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter